Անցած հինգշաբթին դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենաշոգ օրը
Հուլիսի 25-ը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը, երբ ջերմաչափի սանդղակը հասել է 38.7 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է բրիտանական օդերևութաբանական ծառայությունը: Ամենից բարձր ջերմաստիճանը գրանցվել է Անգլիայի արևելյան շրջանում` Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգում:
Նշվում է, որ նախկին ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 2003-ի օգոստոսին և կազմել է 38.5 աստիճան:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անցյալ շաբաթը Մեծ Բրիտանիայում ամենաշոգն է եղել ողջ երկրի տարածքում: Բրիտանական օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 25-ին գերազանցվել է նաև հուլիսի ջերմաստիճանային ռեկորդը՝ 36.9 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: