Տղամարդը, կնոջ ու զոքանչի հետ հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանցից խարդախությամբ գումար է հափշտակել
Օրերս ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տարաբնույթ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վեդի քաղաքում ապրող 39-ամյա մի տղամարդ, նրա կինն ու զոքանչը, հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանց վստահությունը չարաշահել են ու խարդախությամբ գումար հափշտակել։