50 տարի և 29 000 կմ վազք. աճուրդում կվաճառվի գրեթե նոր Lamborghini Miura մոդելի մեքենան (լուսանկարներ)
Գերմանիայի հարավում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հերթական «ժամանակի պարկուճը»: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, խոսքը 1969 թվականի արտադրության հազվագյուտ Lamborghini Miura մակնիշի մեքենայի մասին է, որի վազքը կազմում է ընդամենը 29 000 կմ:
Վերջին 4 տարվա ընթացքում ավտոմեքենան կանգնած է եղել ավտոտնակում, որտեղ այն հայտնաբերել են, իսկ մինչ այդ այն շահագործվել է միայն խիստ կարևոր դեպքերում, այն էլ առավելագույն զգուշությամբ: Սպորտքարն այնքան խնամքով են պահել, որ կես դար անց պահպանվել է նախնական գործարանային տեսքով:
Մեքենան պատկանել է գովազդային տնօրենին, որն այն գնել է 1971-ին, սակայն երեք տարի անց վաճառել է ավտոմրցարշավորդ Հան Փիթեր Վեբերին, որի ձեռքերում էլ մեքենան շուրջ կես դար է մնացել: 2015-ին նա մահացել է, և այդ օրվանից մեքենան կանգնած է:
Lamborghini Miura-ն զինված է 4 մխոցային V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 370 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 4.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 284 կմ/աժմ:
Մեքենան վաճառքի կհանվի լոնդոնյան Sotheby’s աճուրդում հոկտեմբերի 24-ին: Նախնական գնահատումներով՝ այն կվաճառվի շուրջ մեկ մլն ֆունտ ստերլինգով: