«ՀՀ վարչապետը, նայելով արցախցիների աչքերի մեջ, պետք է հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Դավիթ Շահնազարյան
«Ճիշտ կլիներ, որ նա հայտարարեր, որ իրեն հրավիրել են ելույթ ունենալ: Հանրահավաք կարող են կազմակերպել միայն արցախցիները: Իհարկե, վստահ եմ, որ հրավերը կա. ուղղակի վարչապետը չի նշում այդ մասին` այդպիսով ցույց տալով, որ դա իր հանրահավաքն է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը: