Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2019

Պայքար պատմության համար. գահերի որսը

0

Հայաստանում սկսվել է պատմության վերաշարադրման համար պայքար։ Հին սկզբունք է, ով շարադրում է պատմությունը, ապագան նրան է՝ նա կլինի “սպիտակը”, իսկ մնացածը՝ “սևերը”։ Դա իշխանության համար ներկայումս ընթացող պայքարի գլխավոր թատերաբեմն է դառնում. պայքար անցյալի համար, հանուն ապագայի։ Game of Throns սերիալի հիմքում ընկած է միջնադարյան Անգլիայի պատմությունը՝ կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը։ Երբ Պլանտագենետների …

The post Պայքար պատմության համար. գահերի որսը appeared first on ԳԱԼԱ.

Հայաստանում սկսվել է պատմության վերաշարադրման համար պայքար։ Հին սկզբունք է, ով շարադրում է պատմությունը, ապագան նրան է՝ նա կլինի “սպիտակը”, իսկ մնացածը՝ “սևերը”։ Դա իշխանության համար ներկայումս ընթացող պայքարի գլխավոր թատերաբեմն է դառնում. պայքար անցյալի համար, հանուն ապագայի։

Game of Throns սերիալի հիմքում ընկած է միջնադարյան Անգլիայի պատմությունը՝ կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը։ Երբ Պլանտագենետների օրինական թագավորին՝ Ռիչարդ II-ին, սպանեցին, հավակնորդների միջև սկսվեց գահի համար պայքարը, որը տևել է մի քանի տասնամյակ, տանելով տասնյակ հազարավոր կյանքեր։

Գահի համար որսը սկսվում է պետական մի որևէ հանցագործությունից, որը խաթարում է իշխանության փոխանցման լեգիտիմ կարգը։

Անգլերեն Game բառը թարգմանվել է որպես Խաղ,
այնինչ Game-ը, ի տարբերություն Play-ի, ունի այլ երանգներ՝ որս, մրցակցություն։

Պետությունների բնականոն զարգացումը խաթարվում է, երբ հարցականի տակ է դրվում իշխանության լեգիտիմությունը, որի արդյունքում քաղաքական էլիտան ճեղքվում է։

Հայաստանում պատմության դիսկուրսի շարադրման համար ընթացող պայքարը սկսվեց “Մարտի 1” դատավարությունից և պատահական չի, որ այդ դատավարությունը դարձավ հայկական “հեղափոխության”, իսկ իրականում քաղաքական մի խմբավորման կողմից մյուս խմբավորման հանդեպ տեղի ունեցած ռևանշին իրավական հիմք տալու անկյունաքարը։

Հայաստանոմ իշխանության փոխանցման օրինական կարգը խաթարվեց 1996-ին, երբ հանրության ճնշող մեծամասնությունն նախագահի ընտրությունը համարեց անօրինական, որի հետևանքով Երևան տանկեր մտցվեցին և օդ կրակեցին։ Մարդկանց վրա կրակելու կարիքը չեղավ, սակայն ՆԳՆ նախարի խոսքերով դրան պատրաստ էին, եթե դրա պահանջը զգացվեր։ Որն էր գեներալ Մանվելի դերն այդ ամենում և ինչի համար է նա հիմա պատժվում, դա մի այլ, քննարկման արժանի թեմա է։

1996-ին տեղի ունեցածն ուներ իր նախապատմությունը, դրա սկիզբը դրվել էր ՀՀՇ-ԱԺՄ ճեղքումի ժամանակ, իսկ հետո Դաշնակցության դատավարությամբ։ Քաղաքական դաշտը ճեղքվել էր, մնացածը դրա հետևանքներն էին։

2008-ի դեպքերը 1996-ի շարունակությունն էր՝ սակայն հակառակ նշանով՝ այդ ժամանակ 1998-ին իշխանությունը կորցրած խմբավորը չկարողացավ վերադառնալ։ Ռևանշը չհաջողվեց։

Հիմա գանք “հեղափոխությանը”։ “Նոր Հայաստանի” թեզը պետք էր հետևյալ կերպ հասկանալ. մենք շրջում ենք պատմության էջը և նոր հարաբերություններ ենք ձևավորում, սակայն ողջ քաղաքականության հիմքում դնելով 2008-ի դեպքերը, “ժողովրդի վարչապետը” մեզ վերադարձրեց Հին Հայաստան, իսկ ինքը դարձավ հակամարտող կողմերից մեկի լիդերը։ Իշխանության ողջ քարոզչամեքենան լծվել է Հին Հայաստանի հակամարտող կողմերից մեկի իրավացիությունը ապացուցելուն, պատմության վերաշարադրմանը և մյուս կողմին պատժելուն։ Դա կասկածի տակ է դնում գործող իշխանության լեգիտիմությունը, որովհետև մարդիկ քվեարկել են Նոր Հայաստան համար, այլ ոչ թե Հին Հայաստաի կողմերից մեկի օգտին։ Փաստորեն Նոր Հայաստանի համար քվեարկած մարդկանց թյուրիմացության մեջ են գցել։

Պատսհական չի, որ գործող իշխանության քարոզչամեքենայի հիմքում հայտնվել են մարդիկ, որոնք առաջին նախագահի մերձ շրջապատից են։ Փաստորեն հին հակամարտության կողմերից մեկի իրավացիությունն ապացուցելն է գործող իշխանության քարոզչության առանցքը։

Գահերի խաղը դեռ շարունակվում է։ Քանի դեռ շարունակվում է հին պայքարը, խաղը դեռ չի վերջացել ու պատմության այդ էջը շրջված չէ։

The post Պայքար պատմության համար. գահերի որսը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин подвёл итоги десятилетней работы Московского продюсерского центра





Москва

"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Пол Маккартни

Две династии: дочь Билла Гейтса закрутила роман с внуком Пола Маккартни




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Камила Валиева поступит в ВУЗ и будет учиться на тренера

Деликатес в чаше: всего по чуть-чуть

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ


Уимблдон

Елена Рыбакина и Юлия Путинцева узнали соперниц на старте Уимблдона-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

'I absolutely suck at video games': Hidetaka Miyazaki discusses how he prepped for Elden Ring: Shadow of the Erdtree



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России