Գիտնականներին հաջողվել է տեսագրել հնագույն և խոշոր ցեղատեսակի շնաձուկ (տեսանյութ)
Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականների խմբին հաջողվել է տեսագրել վեցխռիկանի շնաձկանը, որը համարվում է Երկրի վրա գոյություն ունեցող շնաձկան տեսակներից ամենահինը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տեսանյութը նկարահանվել է Nadir ստորջրյա սարքով սուզվելիս, որն իրականացվել է OceanX գիտարշավի շրջանակներում: Նավի անձնակազմին հաջողվել է բավականին շատ մոտենալ էգ շնաձկանը: Գիտնականներից մեկը նշում է, որ կաթնասունի չափսերը սուզանավից մեծ էին:
Վեցխռիկանի շնաձկներն ամենախոշորն են այդ ընտանիքի ներկայացուցիչների շարքից: Միջինում այս ցեղատեսակի երկարությունը հասնում է 5 մետրի, իսկ քաշը գերազանցում է մեկ տոննան: Մինչդեռ էգերն արուներից զգալիորեն ավելի խոշոր են: Այս կենդանատեսակը գոյություն ունի 180 մլմ տարի: