Ալիգատորն ամերիկացուն օգնում է հաղթահարել ընկճախտը (տեսանյութ)
Մարդկանց օգնելիս և ուղեկցելիս, ինչպես նաև հուզական աջակցություն ցույց տվող կենդանիների մասին մտածելիս շատերիս համար սովորական կլինի պատկերացնել շների կամ կատուների, բայց ոչ ալիգատորի:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Փենսիլվանիայում բնակվող տղամարդու համար դա այնքան էլ տարօրինակ չէ: Ընկճախտից դուրս գալու գործում նրան օգնում է հենց այս երկկենցաղը, որը նրա խոսքով շատ է սիրում գրկախառնություններ:
65-ամյա Ջոյի Հեննեյը հավանություն է ստացել իր բժշկից և այժմ ալիգատորի օգնությանն է դիմում հուզական իրավիճակը կարգավորելու համար: Նա հատուկ թույլտվություն ունի, որի վրա փակցված է կենդանու լուսանկարը, իրեն ուղեկցելու նպատակը և անունը՝ Վալլի:
Ամերիկացին նշել է, որ թեև գիտակցում է, որ Վալլին կարող է օրերից մի օր կծել իր ձեռքը, բայց ընդհանրապես չի վախենում իր «ընտանի կենդանուց»: Ալիգատորը 4 տարեկան է, իսկ երկարությունը կազմում է 4.8 մետր: