Հրդեհ է բռնկվել Բաքվի «Սադարակ» խոշորագույն առևտրի կենտրոնում
Հրդեհ է բռնկվել Բաքվի «Սադարակ» խոշորագույն առևտրի կենտրոնի տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին:
Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱԻՆ-ի ճգնաժամային վարչության կենտրոն տեղեկություն է ստացվել «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին, որը գտնվում է Բաքվի արվարձաններից մեկում:
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ին կից Պետական հակահրդեհային ծառայության հրշեջ ստորաբաժանման աշխատակիցները և հատուկ փրկարարական ծառայության մասնագետները:
Ներկա պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի հետևանքով տուժածների թիվը ճշտվում է:
Առևտրի կենտրոնը մի քանի տարածքներ և պահեստներ է ներառում: