Գերմանիայում պայթեցրել են ատոմակայանի հովացման աշտարակը (տեսանյութ)
Գերմանիայում ապամոնտաժել են Մյուլհայմ քաղաքի ատոմային էլեկտրակայանի հովացման աշտարակը:
Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ ատոմակայանը կառուցվել է 1986 թվականին, սակայն կառուցապատման ժամանակ թույլ տված սխալների հետևանքով այն որոշել էին անջատել արդեն 1988-ին: Հովացման համար նախատեսված կառույցը պետք է քանդեին դեռևս 2013-2014 թվականներին:
Գերմանիան էներգետիկայի ոլորտում բարեփոխումների մասին փաստաթղթերն ընդունել է 2011-ին: Իշխանությունները որոշել են ամբողջովին հրաժարվել ատոմակայանի աշխատանքից և անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը:
Երկրում վերջին ատոմակայանների փակումը նախատեսված է 2022-ին: Ըստ ծրագրի՝ 2050 թվականին Գերմանիան էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով պետք է արտադրվի պահանջվող էներգիայի 80 տոկոսը: