Սուլշեր․ ՄՅՈւ-ն գումար ունի, երբ կան անհրաժեշտ ֆուտբոլիստներ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։ «Եթե տրանսֆերային շուկայում կան հասանելի և մեզ անհրաժեշտ ֆուտբոլիստներ, ակումբը գումար ունի։ Որոշումներ կայացնելիս պետք չէ շտապել, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Պետք չէ փոխել ակումբի նման քաղաքականությունը, երբ քեզ անհրաժեշտ ֆուտբոլիստներից դրական պատասխան չես ստանում։ Երբ տրանսֆերային պատուհանը ամբողջությամբ փակվի, այդ …
The post Սուլշեր․ ՄՅՈւ-ն գումար ունի, երբ կան անհրաժեշտ ֆուտբոլիստներ appeared first on ԳԱԼԱ.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Եթե տրանսֆերային շուկայում կան հասանելի և մեզ անհրաժեշտ ֆուտբոլիստներ, ակումբը գումար ունի։ Որոշումներ կայացնելիս պետք չէ շտապել, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Պետք չէ փոխել ակումբի նման քաղաքականությունը, երբ քեզ անհրաժեշտ ֆուտբոլիստներից դրական պատասխան չես ստանում։
Երբ տրանսֆերային պատուհանը ամբողջությամբ փակվի, այդ ժամանակ էլ թեթևություն կզգամ։ Այժմ կարող եմ ասել, որ հիացած եմ այն երեք ֆուտբոլիստներով, որոնց ձեռք ենք բերել։
Ինչ վերաբերվում է Պոլ Պոգբային՝ նա առաջվա պես հիանալի վերաբերմունք ունի աշխատանքի նկատմամբ։ Ալեքսիս Սանչեսի մասով էլ կարող եմ ասել՝ ակնկալում եմ, որ նա կմնա»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 11-ին․ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «կարմիր սատանաները» խաղալու են «Չելսիի» հետ։
The post Սուլշեր․ ՄՅՈւ-ն գումար ունի, երբ կան անհրաժեշտ ֆուտբոլիստներ appeared first on ԳԱԼԱ.