Մեր համատեղ ճանապարհը շարունակվում է. Պետրոս Ավետիսյան
«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ վրացական «Սաբուրթալո»-ի հետ պատասխան խաղում գոլի հեղինակ դառնալուց և իր թիմի հաղթանակին նպաստելուց հետո գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․
«Շնորհակալություն հավատալու և աջակցելու համար։ Մեր համատեղ ճանապարհը շարունակվում է»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ը։