«Իշխանություններին ասա՝ կտորվում են ժղովուրդը». Սահմանամերձ Կայանի բնակիչը 3 ժամ փողոցում գետնին պառկած է մնացել, մինչեւ ադրբեջանցիները կրակը դադարեցնեն
Տիկին Մարինեն պատմեց, որ մի անգամ ադրբեջանցիներն այնպիսի կրակահերթ են բացել իր ուղղությամբ, որ ստիպված է եղել 3 ժամ պառկած մնալ փողոցում. «Մինչեւ կրակոցները կտրվել են, մթնել է, նոր ես եկել եմ տուն: Գնում էի իմ անասուններին կերակրելու: Ես պատի հետեւն էի մտել, ուզում էի դուրս գալ, ոնց որ սնայպերով էին խփում: Քանի ուզում էի դուրս գալ՝ կրակում էին: Իմ վախից պառկած մնացել եմ ուղիղ 3 ժամ: Դրանից երկու տարի հետո ես սրտի ինֆարկտ ստացա, ստենտավորեցին սիրտս»: