Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Mercedes-ը. 6 հոգի հոսպիտալացվել են
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes …
The post Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Mercedes-ը. 6 հոգի հոսպիտալացվել են appeared first on ԳԱԼԱ.
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկության, կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
The post Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Mercedes-ը. 6 հոգի հոսպիտալացվել են appeared first on ԳԱԼԱ.