Փյունիկն առաջին կեսից հետո ոչ-ոքի է խաղում
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Անգլիայում մրցում է «Վուլվերհեմփթոնի» հետ:
Առաջին խաղում «Վուլվզը» հաղթել է 4-0 հաշվով: Պատասխան խաղի առաջին 45 րոպեից հետո հաշիվը չի բացվել՝ 0-0:
Ամբողջ առաջին կեսի ընթացքում Տարխանովի թիմը փորձում էր գրոհներ կազմարկերպել ու վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
Մեկ անգամ Արթուր Միրանյանը եզրից փոխանցում կատարեց, որը խաղընկերները չկարողացան եզրափակել: Արտյոմ Սիմոնյանն էլ դրվագներից մեկում փորձեց հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն հարվածը թույլ ստացվեց:
«Վուլվերհեմփթոնը» հիմնականում արագ գրոհներ էր կազմակերպում, որոնք ավելի վտանգավոր էին:
Հատկապես երևանյան թիմի պաշտպաններին անընդհատ լարվածության մեջ պահեց Ադամա Տրաորեն, որի՝ եզրից կատարած փոխանցումները մեծ վտանգ առաջացրին: Դրվագներից մեկում էլ լավ հարված կատարեց Պատրիկ Կուտրոնեն, որը բարձր ընթացավ:
Այսպիսով, թիմերն ընդմիջման են գնում առանց խփված գոլերի:
Խաղի ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: