Լյարդի բուժման ու պրոֆիլակտիկայի համար պետք է խստագույնս հետևել սննդակարգին
«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ է լյարդը, ուրեմն առողջ է ամբողջ օրգանիզմը»,- դեռեւս 1015թ. ասում էր բժիշկ, փիլիսոփա Աբու Ալի Իբն Սինան` Ավիցենան: Մինչ այժմ ոչ ոք լյարդի մասին այնքան դիպուկ չի խոսել, որքան Ավիցենան: