Որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակմանը։ Նախ տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին և պատվիրակություններին մրցանակների հանձնման արարողությունը։ «Լավագույն պատվիրակություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, «Համահայկական խաղերի հայտնություն» անվանակարգում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի պատվիրակությունը, «Արդարացի …