Նիկոլ Փաշինյանը խոսում էր կաշկանդված, ինքն այն մարդը չէր, ինչ մեկ տարի առաջ էր․ Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը խոսում էր կաշկանդված, ինքն այն մարդը չէր, ինչ մեկ տարի առաջ, ինքը չէր կարողանում հստակ խոսել։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ջերմուկի բնակիչը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հետ կապված դիրքորոշմանը։
«Եթե ուշադիր եք եղել եթերին, ապա նկատած կլինեք, որ մի բանը մի քանի անգամ կրկնում էր։ Մի հարցը տարբեր տեքստերով ներկայացնում էր, որպեսզի ժողովուրդը հասկանա։ Ես մի քանի անգամ նայել եմ եթերը, շատ կաշկանդված էր խոսում, կոպիտ ասած՝ ինքն էլ չգիտի այս հացում իր դիրքորոշումը։
Մենք չենք հայհոյում, մեր նպատակը միայն այն է, որ պահենք մեր Ամուլսարը, որ սերունդը կամ հենց ես մնամ այստեղ, իմ երեխեքն էլ տենան այն, ինչ ունենք»,- ասաց նա։
Ջերմուկցին շեշտեց՝ իրենց պետք չէ, որ 10 տարի աշխատեն խոշոր գումարներ, իսկ դրանից հետո այդ խոշոր գումարները ծախսեն Գերմանիայի հիվանդանոցներում։
Մանրամասները՝ տեսանյութում։