Օգտատերերը կկարողանան վերահսկել Facebook-ում իրենց մասին տվյալների ստացումն այլ կայքերից
Facebook-ի վարչությունը մտադիր է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իենց մասին ինչ տեղեկատվություն է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաեւ հեռացնել այդ տվյալները: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրաարակվել է Facebook-ի պաշտոնական բլոգում: