«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է ճիշտը. միշտ ժպտալ, վստահել մտերիմներին ու հավատալ, որ լավ է լինելու: Բայց երբեմն մենք հոգնում ենք հավերժ լավատեսի մեր դերից ու ազնվորեն ընդունում ենք, որ մի քիչ հոգնել ենք, և կեղծ ժպիտի ու նախապես սովորած դրական արտահայտությունների փոխարեն՝ սկսում ենք խոսել առողջ սարկազմի հատիկով ու հիասթափությունների համը ճաշակած մարդուն բնորոշ բառերով: