Twitter-ի օգտատերերը ծաղրել են այն զգեստը, որով Մելանյա Թրամփը G7-ի գագաթնաժողովի համար Ֆրանսիա է ժամանել
Twitter սոցկայքի օգտատերերը քննադատել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին հագուստի համար, որով նա ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թարմփի հետ ժամանել է Ֆրանսիա՝ G7-ի գագաթնաժողովին:
Առաջին տիկինը Բիարից է ժամանել վառ դեղին զգեստով, որի վրա սպիտակ ֆոնին մեծ վարդագույն ծաղիկներ են պատկերված:
«Առաջին տիկնոջ հետ ինքնաթիռում ինչ-որ դժբախտություն է պատահել, և այժմ նա լքում է ինքնաթիռը՝ մեծ, արյունոտ հետքերով»,- գրել է Mike Sington անունով օգտատերը:
«Դեղին զգեստ՝ արյան հետքով: Շնորհակալություն, որ հիշեցրիք Մակրոնին ցույցերը ցրելու ժամանակ գործադրված դաժանությունների մասին»,- գրել է Karmaincorrect մականունով օգտատերը, մինչդեռ մեկ այլ օգտատեր նկատել է՝ «դա ակնարկ է» դեղին բաճկոնների վերաբերյալ:
Որոշ օգտատերեր Մելանյայի զգեստը նմանեցրել են վարագույրի, ոմանք՝ McDonald’s-ի ծաղրածուի հագուստին:
Մելանյա Թրամփն արտաքին տեսքի համար հաճախ է հայտնվում համացանցի օգտատերերի քննադատության կիզակետում: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում ելույթի ժամանակ կրած նրա զգեստը սոցկայքերի օգտատերերը համեմատել էին պարաշյուտի հետ, իսկ Աֆրիկայում շրջագայության ժամանակ կարծ զգեստը նմանեցրել էին «ստրկատիրոջ» հագուստի:
Great dress sense pic.twitter.com/o4mCYEHKjP
— Okkie Tenggala (@okkie48) August 26, 2019