Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը գնել է «Նիս»-ը
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռետկլիֆը, գնել է ֆրանսիական «Նիս» ֆուտբոլային ակումբը: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Նշվում է, որ 66-ամյա գործարարը, որի կարողությունը գնահատվում է 23.1 մլրդ եվրո, ակումբի բաժնետոմսերի 100%-ի համար վճարել է 120 մլն եվրո:
Սա Լիգա-1-ի ամենախոշոր գործարքն է: Ավելի վաղ նշվում էր, որ Ռետկլիֆը պատրաստվում է գնել Լոնդոնի «Չելսի»-ն: