Հունաստանում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, հարյուրավոր զբոսաշրջիկներ տարհանվել են (տեսանյութ)
Հունաստանում հանգստյան օրերին բռնկված մեծ ծավալով անտառային հրդեհների հետևանքով հայրուրավոր զբոսաշրջիկներ են տարհանվել, հաղորդում է BBC-ն:
Հայտնի է, որ մասշտաբային հրդեհները բռնկվել են Սամոս կղզում: Չոր եղանակային պայմանների և ուժեղ քամու հետևանքով կրակն արագ տարածվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 700 հրշեջ է մասնակցում:
Անտառային հրդեհները, որոնք երկրի պատմության մեջ ամենախոշորներից են, ստիպել են տեղի իշխանություններին հյուրանոցներից մոտ 1000 մարդու տարհանել, իսկ առափնյա անվտանգության ուժերը տարհանել են Գլոիկորիզա և Պորտեյ լողափերում հանգստացող զբոսաշրջիկներին: