Վրաստանում տղամարդը միջնեմատով քարշ է տվել 200 տ կշռող նավը (տեսանյութ)
Վրաստանում ծանրամարտիկ Գիորգի Ռոստոմաշվիլին վերջերս ցուցադրել է իր անսովոր ուժը՝ միջնամատով քաշելով 200 տոննա կշռող նավը: Այս մասին գրում է Oddity Central հարթակը:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոստոմաշվիլին, հենվելով մետաղական աստիճանին, միայն իր միջնամատի օգնությամբ Բաթումի նավահանգստում քաշում «Թամարա 2» նավը:
Տեսանյութում հստակ չի երևում նավը քաշելու պահը, սակայն, համաձայն տեղական լրատվամիջոցների, տղամարդուն հաջողվել է նավը 5 մետր քարշ տալ դեպի ափ:
Վրաստանի ռեկորդների ֆեդերացիան հաստատել է Ռոստոմաշվիլիի՝ մատով ամենածանր նավը քարշ տալու ռեկորդը: Ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով՝ իրենք մտադիր են ռեկորդը գրանցելու համար կապ հաստատել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի մասնագետների հետ: