«Արարատ-Արմենիա»-ն նախախաղային մարզում է անցկացրել Լյուքսեմբուգում (լուսանկարներ)
Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում օգոստոսի 29-ին «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը կանցկացնի «Դյուդելանժի» հետ: Երևանում կայացած խաղում մեր չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով:
Արտագնա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հայկական թիմը վերջին մարզումն է անցկացրել վճռորոշ խաղից առաջ: Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման լուսանկարները: