Մարզպետարաններում շուտով կրճատումներ կլինեն․ նախարար Պապիկյանի պարզաբանումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրիում մեկ անգամ ևս վերահաստատեց մարզպետարաններում սպասվող օպտիմալացման մասին դեռևս տարեսկզբին արված իր հայտարարությունը։ «Օր չեմ կարող ասել, բայց սեպտեմբերի առաջին տասնօրյակում զեկուցելու եմ «Տարածքային կառավարման մասին» նոր օրենքը, որի՝ Ազգային ժողովի հաստատումից անմիջապես հետո մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման իմ խոստացած ծրագիրը, որն արդեն պատրաստ է։ Այնուամենայնիվ, դա …