Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային
Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում տեղի ունեցավ J խմբի մեկ հանդիպում։ Այդ խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը։ Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ 59-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց իտալացիներին, 72-րդ րոպեին Տեմու Պուկին 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը կրկին 11-մետրանոցից 79-րդ րոպեին խփեց Ժորժինյոն։ Այսպիսով, Իտալիան 18 միավորով միանձնյա առաջատարն է, Ֆինլանդիան մնաց …
The post Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային appeared first on ԳԱԼԱ.
Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում տեղի ունեցավ J խմբի մեկ հանդիպում։ Այդ խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը։
Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։
59-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց իտալացիներին, 72-րդ րոպեին Տեմու Պուկին 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը կրկին 11-մետրանոցից 79-րդ րոպեին խփեց Ժորժինյոն։
Այսպիսով, Իտալիան 18 միավորով միանձնյա առաջատարն է, Ֆինլանդիան մնաց 12 միավորով և 2-րդն է, Հայաստանը վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում Հայաստանը կմեկնի Լիխտենշտեյն՝ խաղալու տեղի հավաքականի հետ, իսկ ֆինների մրցակիցը կլինի Բոսնիան, որը տնային խաղ կանցկացնի։
The post Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային appeared first on ԳԱԼԱ.