Իվանկան և Դոնալդ Թրամփ կրտսերը «սառը պատերազմ» են մղում հոր ուշադրությանն արժանանալու համար․ The Atlantic
The Atlantic պարբերականը երկար զեկույց է հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ զավաները՝ Իվանկա Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը «սառը պատերազմ» են մղում՝ իրեցն հոր ուշադրությանը և բարեհաճությանն արժանանալու համար և միմյանց դեմ զանգվածային լրատվամիջոցներում հեղինակազրկող պատմություններ են տարածում։
The Atlantic-ի զեկույցը, որում ներկայացվում են Թրամփի քարոզարշավի օգնականների և նախկին աշխատակիցների, Սպիտակ տան պաշտոնյաների և ընտանիքի մտերիմների հետ հարցազրույցները, ներկայացնում է Սպիտակ տան առաջնորդի ընտանիքի «ընտանեկան դինամիկան»։
Աղբյուրի հաղորդմամբ՝ քրոջ և եղբոր միջև մրցակցությունը ավելի է սաստկացել Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։ Թե Իվանկան և թե Դոնալդ Թրամփ կրտսերը իրենց խորհրդականների թիմը ունեն, «որոնք միմյանց հասցեին մամուլում հեղինակազրկող լուրեր ու պատմություններ են տարածում»-, ասված է զեկույցում։
Ներկայացուցիչները հերքել են քրոջ և եղբոր «թշնամանքի» վերաբերյալ The Atlantic-ի զեկույցը և հայտնել են, որ նրանց միջև որևէ տարաձայնություն չկա։