Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի. Ամուլսարի պաշտպանական խումբ
Ձեզ ենք ներկայացնում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ֆեյսբուքյան լայվին, որով նա հորդորեց ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները և թույլատրել «Լիդիան»-ի մուտքն այնտեղ: ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ։ Բացել այն պարագայում, երբ …