Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է Շանհայի շախմատի մրցաշարում
Armsport-ը գրում է.
Սեպտեմբերի 4-10-ը Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի է ունեցել «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են մինչև 20 տարեկան 8 շախմատիստ:
Մասնակիցների թվում են եղել Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ: Մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր էր ստացել մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը:
Մրցաշարում Մարտիրոսյանը տարել է երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտել է հաշտոթյամբ և վաստակած 4.5 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը:
5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Բայ Ջինշին: