121 սմ երկարությամբ եղունգ ունեցող տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի բնակիչը ճանաչվել է ամենաերկար արհեստական եղունքներն ունեցող տղամարդն աշխարհում: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ռեկորդը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:
Օդիլոն Օզարին հաջողվել է 121 սմ երկարությամբ եղունգ աճեցնել: Դրանցից յուրաքանչյուրը ներկել է կապույտ և մանուշակագույն երանգներով: Ամերիկացու խոսքով՝ ինքը եղունգներն աճեցրել է հմուտ մասնագետի վերահսկողությամբ:
Նշվում է, որ սա Օզարի սահմանած երկրորդ ռեկորդն է: 2018-ին Գինեսի գրքում է հայտնվել Օզարի կարած գլխարկը՝ 4.8 մետր երկարությամբ: Նվաճումը գրանցվել է, երբ նա այդ գլխարկով կարողացել էր 10 մետրից ավելի տարածություն անցնել քայլելով: