Զավորոտնյուկի տնօրենը հայտնել է, որ պետք չէ հավատալ դերասանուհու առողջական վիճակի վերաբերյալ խոսակցություններին
Լրագրող Սերգեյ Մայորովն անդրադարձել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի վերաբերյալ վերջին տեղեկությանը, որն ստացել է նրա տնօրեն Մարինա Պոտապովայից: Մայորովը նշել է, որ պարբերաբար շփվում է Պոտապովայի հետ և Մարինան նրան խորհուրդ է տվել չհավատալ այն ամենին, ինչ գրում է մամուլը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Մի հավատա, մամուլն ամեն բան չափազանցեցնում է»,- ասել է Պոտապովան:
Հիշեցնենք, որ Զավորոտնյուկը ծանր վիճակում հոսպիտալացվել էր սեպտեմբերի 13-ին, որից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել և շնչառական սարքավորման միացրել: Չորեքշաբթի տեղեկություն էր ստացվել, որ դերասանուհին գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում:
Հավելենք, որ դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: