Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ
Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Զելենսկիի հետ կարճ զրույց եմ ունեցել: Պայմանավորվել էինք հանդիպել, սակայն այդ հանդիպումը դեռևս չի կայացել: Ես պատրաստ եմ դրան, եթե նա պատրաստ է և, միևնույն ժամանակ, պատրաստ եմ նաև գլուխ հանել առանց այդ հանդիպման, եթե այն պետք չէ Զելենսկիին»,- ասել է Պորոշենկոն:
Նա նաև հաստատել է, որ նախագահական ընտրություններից հետո հանդիպել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Իգոր Կոլոմոյսկիի հետ` վերջինիս և իր «ծանոթներից» մեկի նախաձեռնությամբ, ում անունը Պորոշենկոն չի նշել:
«Կոլոմոյսկիի հետ հետ հանդիպել եմ վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ: Խոսել ենք շուրջ 35 րոպե` ոչնչի մասին»,- ասել է Պորոշենկոն: