Եգիպտոսում ավարտին է մոտենում Գիզայի բուրգերի մոտ տեղակայված Մեծ թանգարանի շինարարությունը
Գիզայի բուրգերի հարևանությամբ կառուցվող Մեծ եգիպտական թանգարանի շինարարական աշխատանքներն իրականացվել են 93 տոկոսով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հնագույն հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարին հղումով, շուրջ 50 000 ցուցանմուշ է տեղափոխվել թանգարան: Քարտուղարի խոսքով՝ 35 000 ցուցանմուշ վերականգնվել է:
Վերջինս պարզաբանել է, որ ցուցանմուշների մատակարարումը շարունակվում է ինչպես մյուս թանգարաններից, այնպես էլ անմիջապես հնագիտական վայրերից: Ներկա պահին թանգարանի շինարարական աշխատանքներին 7000 մարդ է ներգրավված:
Հնագույն հուշարձանների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանիի խոսքով՝ շինարարությունն ավարտին կմոտենա տարեվերջին, իսկ թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2020 թվականին:
Թանգարանի շինարարությունը սկսվել է 2005-ին, սակայն բացումը բազիցս հետաձգվել է ոչ բավարար ֆինանսավորման և երկրում տիրող քաղաքական անկայունության պատճառով: