«Սպան այդպիսի բան անի՞. դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին
«Հայաստանում պալատ կա՞, որ պալատական հեղաշրջում լինի»,-հարցին`մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով կանխվել է ներպալատական հեղաշրջման փորձ, դա այդպե՞ս է թե՞ ոչ, Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հստակեցմանը՝ կառավարական հեղաշրջման մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց՝ իսկ կառավարական հեղաշրջումը ո՞րն է: Լրագրողի դիտարկմանը՝ փոխկապակցված մարդկանց …