ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ և սպասում է Թեհրանի որոշմանը
ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ, ընտրությունը Թեհրանինն է: Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Բանակցություններ վարելու քայլեր արվել է շատ անգամ` տարիներ շարունակ: Իրանը դեռևս չի ընդունել մեր առաջարկը: Մենք բազմաթիվ անգամ ցանկություն ենք հայտնել իրանյան կողմի հետ հանդիպելու համար, երբ դեռևս պայմանագիր ունեինք կնքած, իսկ նրանք հրաժարվել են: Այդ ընտրությունը պետք է կատարի Թեհրանը: Որոշումը նրանցն է»,- ասել է Հուկը` ելույթ ունենալով Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
ԱՄՆ-ն և Սաուդյան թագավորությունն Իրանին մեղադրում են սաուդյան խոշորագույն նավթային ընկերության նավթահանքերի դեմ իրականացված հարձակման համար: Իր հասցեին հնչող մեղադրանքն Իրանը հերքում է: Նշվում է, որ պատասխանատվությունը ստանձնել են Իրանի աջակցությունը վայելով Եմենի հուսիթ ապստամբները: