«Բարբիի» արտադրողները գենդերապես չեզոք տիկնիկներ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Խաղալիքներ արտադրող Mattel ընկերությունը «Բարբի» տիկինիկների նոր մոդել է թողարկել: Ինչպես ներկայացնում է CNN-ը, խոսքը գենդերապես չեզոք տիկնիկի մասին է, որն ստացել է Creatable World («Ստեղծվող աշխարհ»):
Նոր տիկնիկի առանձնահատկությունն այն է, որ դրա ընդհանուր տեսքը պայմանավորված չէ գենդերային չափանիշներով: Mattel-ի ներկայացուցչի խոսքով՝ այդպիսով ընկերությունն ընդլայնում է պատկերացումն այն մասին, թե ում համար է այն արտադրվում և թե ով է խաղում տիկնիկով:
Տիկնիկը ներկայանում է երկու տարբերակով՝ կարճ և երկար վարսերով և տարբեր հագուստներով, ինչպես կանացի, այնպես էլ տղամարդու: Այդպիսով, տիկնիկով խաղացողն ինքը կարող է որոշել Բարբիի սեռն ու համապատասխան կերպար ստեղծել:
Նոր հավաքածուն կազմված է 6 տիկնիկից՝ մաշկի գույնի տարբեր երանգներով: Դրանցից յուրաքանչյուրը կարժենա 30 դոլար:
A