Մարիո Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է անգլիական երկու ակումբ. աղբյուր
Armsport-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով դուրս է մնացել թիմի՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, մտադիր չէ կարիերան շարունակել Քաթարում։
Calciomercato-ն տեղեկացնում է, որ խորվաթ հարձակվողը որոշում է կայացրել սպասել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի մեկնարկը, ինչից հետո միայն Մարիոն որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հայտնի է դարձել, որ Մանջուկիչի համար մղվող տրանսֆերային պայքարին է միանում նաև «ՎԵսթ Հեմը»։
2015 թվականից Մարիո Մանջուկիչը հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում։