Գյումրիում 11-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 25-ին ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Մ.-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օրը, ժամը 13:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրիի բնակիչ, տեղի 25-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Հ. Խ.-ին, այնուհետև երեխային թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կումայրիի ոստիկանություն ներկայացած Արթուր. Մ.-ն, իր վարած BMW մակնիշի A 977 XH 777 համարանիշի ավտոմեքենայով, որը հայտնել է, որ չնկատելով երեխային՝ վրաերթի է ենթարկել: