ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել է Լավրովի և Պոմպեոի հանդիպումը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը, գրում է ria.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների սեղանին նստելուց անմիջապես հետո լրագրողները սկսել են հարցեր բղավել, սակայն Լավրովն ու Պոմպեոն ձեռնպահ են մնացել մամուլի համար մեկնաբանություններից։
Հանդիպումը տևել է գրեթե մեկ ժամ․ այն անցել է մամուլի համար փակ ձևաչափով։
Ինչպես նախօրյակին հայտնել էր Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Մոսկվան ավելի վաղ հույս ուներ, որ Լավրովն ու Պոմպեոն կկարողանան կենտրոնանալ հարաբերությունների բարելավման վրա, բայց այժմ նրանք ստիպված կլինեն սկսել վիզաների և պատժամիջոցների խնդիրների քննարկումից, որոնք Վաշինգտոնը սահմանել է այս շաբաթ: