Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2019

Սա այն պահն է, որ հանրության գիտակից շերտերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն. Վահե Հովհաննիսյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշման մասին

0

Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ 2 հարց կա. սա իրավակա՞ն պրոցես է, թե՞ քաղաքական: Ըստ իս՝ սա ոչ իրավական պրոցես է, ոչ էլ՝ քաղաքական: Սա ուղղակի բացահայտ գռեհիկ պահվածք է մի մարդու կողմից, որպեսզի ունենա տոտալ իշխանություն երկրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախ­կին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ստեղծվել է մեկ մարդու կառավարություն, մեկ մարդու Ազգային ժողով, այժմ էլ փորձում են ստեղծել մեկ մարդու դատարաններ:

«Այս պրոցեսն է կատարվում մեր երկրում և ընտրվեց այս ճանապարհը, որովհետև այլ ճանապարհներ չկան, թեև սա էլ խիստ վիճելի ճանապարհ է: Մենք պիտի հստակ հասկանանք, որ սա Հրայր Թովմասյանի կամ կոնկրետ որևէ մեկի դեմ չէ: Ուղղակի խնդիր էր դրված ունենալու գրպանային Սահմանադրական դատարան: Սա տհաճ պատժիչ ռեպրեսիվ փուլ է, որը կարճ է տևելու, որովհետև որևէ նորմալ երկրում  հնարավոր չէ նման բան: Այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ապացույցն էր այն բանի, որ մեկ մարդն ունի խորհրդարանական մեծամասնություն և խորհրդարանական ընդդիմություն՝ հանձինս «Լուսավոր Հայաստանի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ չի կարելի թողնել ու նայել՝ արդյոք Հրայր Թովմասյանը կամ ՍԴ-ն կդիմանան, թե ոչ: Նրա խոսքով՝  սա Հրայր Թովմասյանի կամ ՍԴ-ի կռիվը չի: Սա մեր աչքի առջև կատարվող ցինիկ պրոցես է և որևէ լավ բան պետությանը չի խոստանում:

«Կարծում եմ,  որ սա այն պահն է, որ հանրության գիտակից շերտերը չպետք է լռեն, իրենց ձայնը պիտի բարձրացնեն: Պետության կյանքում նույնպես լինում են պահեր, որ լռելը հանցակից լինելուն համարժեք բան է: Դրա  համար շատ կարևոր է, որ մարդիկ այսօր բարձրաձայն իրենց  աջակցությունը հայտնեն: Այո, այս երկրին անհրաժեշտ է անկախ ՍԴ, ոչ թե գրպանային կամ մեկ հոգուց կախված ՍԴ  և մեկ հոգուց կախված դատարաններ»,- ասաց նախկին պատգամավորը:

Հովհաննիսյնաը չբացառեց նաև, որ գուցե ՍԴ դատավորները ճնշումների ենթարկվեն և կողմ քվեարկեն ԱԺ որոշմանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ կատարվում է շատ փակ և ստվերում:

«Ես չգիտեմ ՍԴ-ի վրա ինչ ճնշման մեխանիզմներ կլինեն: Տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ-ն չպիտի տա այդ համաձայնությունը, և մենք, որպես հասարակություն, պիտի սատարենք, որ չգնան այդ քայլին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իր ժամանակն ափսոս է, որպեսզի սոցիալական ցանցում կարդա Մարուքյանի հրապարակումները: Նրա խոսքով՝ ինքը տեսնում է քաղաքական պրոցեսը՝  «Լուսավոր Հայաստանն» այսօր կատարում է մեկ մարդու ցանկություն:

«Ընդհանրապես մեր երկրի քաղաքական դաշտի սոցիոլոգիան շատ խառնված է, դա հետհեղափոխական ցուցանիշ է: Շատ դժվար է հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով իշխանություն, կամ ով է սոլիդը, ով է անլուրջը: Մենք ինչ-որ ջրապույտի մեջ ենք, այս փուլից  դուրս կգանք, բայց այս փուլում քաղաքական սոցիոլոգիան շատ աղավաղված է: Կյանքը  ցույց կտա՝ ով իրեն ոնց պահեց»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հովհաննսիյանը նշեց նաև, որ Հայաստանը բավական երկար ժամանակ է դուրս է եկել  կանխատեսելի զարգացումների տրամաբանությունից: Նրա խոսքով՝ մենք այժմ ապրում ենք շոկային զարգացումների փուլ: «Ամեն օր, ամեն շաբաթ կարող է շոկ լինել: Երկրում չկա իշխանությունների տարաբաժանում, հանրության շերտերի միջև չկա նորմալ երկխոսություն, կա միայն մեկ հոգու ցանկությամբ կառավարվող երկիր»,- նշեց Հովհաննիսյանը: 

«Մենք տեսնում ենք խոսքի ու գործի ահռելի տարբերություն: Մենք տեսնում ենք ասածի, ասելիքի և անելիքի հսկայական տարբերություն: Մենք  համերաշխության, առաջընթացի, զարգացման և արդարության կարգախոսով  եկանք, սակայն ստացել ենք  ներքին թշնամանք,  ցուցադրական ու  ընտրովի արդարադատություն, կալանքը որպես պատժի միջոց կիրառելու պրակտիկա, որ լայնորեն կիրառվում է: Սա մեր իրականությունն է, մենք բոլորս հասել ենք այս օրվան»,- եզրափակեց Հովհաննսյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»





Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Ларисе Гузеевой – 65: как звезда «Жестокого романса» была главной оторвой Ленинграда и дружила с Виктором Цоем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта и повышении его доступности для граждан

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье


Даниил Медведев

Даниил Медведев проиграл Рафаэлю Надалю тренировочный сет на «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Замглавы ГУФСИН Подмосковья подозревается в получении крупной взятки



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России