Սերժ Թանկյանը Հայաստանում է. մյուս հյուրերը ժամանում են
Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Նա կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության …
The post Սերժ Թանկյանը Հայաստանում է. մյուս հյուրերը ժամանում են appeared first on ԳԱԼԱ.
Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Նա կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության ու մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Հրավիրվածների թվում են նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը։
The post Սերժ Թանկյանը Հայաստանում է. մյուս հյուրերը ժամանում են appeared first on ԳԱԼԱ.