Զինված անձինք հարձակվել են Բաղդադի Ալ-Արաբիա հեռուստաընկերության գրասենյակի վրա. կան տուժածներ
Անհայտ զինված անձինք հարձակվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Ալ-Արաբիա հեռուստաընկերության գրասենյակի վրա: Կան տուժածներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` մեջբերում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ չարագործներն անկարգություններ են թույլ տվել, կոտրել են թանկարժեք տեխնիկա և բջջային հեռախոսներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի մի շարք քաղաքներում սկսվել են հակակառավարական ցույցեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Նրանք պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: Ըստ վերջին տեղեկությունների` ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է մահացել, շուրջ 4000-ը վիրավորվել է: