Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից․ հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքում են «Հայելի» մամուլի ակումբի միջադեպին
Այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբն ու պահանջում էին փակել այն։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Լրատվամիջոցի հետ տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել հանրության շրջանում, դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ ժուռնալիստների միությունը, հասարակական-քաղաքական գործիչներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը …