Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան
«Հայելի» մամուլի ակումբի հետ կապված միջադեպի վերաբերյալ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր լրատվամիջոցներ, նախաձեռնող խմբեր։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․ «Հայելի» մամուլի ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։ Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի …