Երեք հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։ Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի առաջատարը՝ Բելգիայի հավաքականը։ Ազարն ու ընկերները 100 տոկոսանոց ցուցանիշով …
The post Երեք հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում appeared first on ԳԱԼԱ.
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։
Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի առաջատարը՝ Բելգիայի հավաքականը։ Ազարն ու ընկերները 100 տոկոսանոց ցուցանիշով են շարունակում պայքարը ընտրական փուլում։ Այսօր էլ հերթական երեք միավորները վաստակեցին Ղազախստանի դեմ խաղում՝ հաղթելով 3-0 հաշվով։
Աշխարհի 2018 թվականի առաջնությունը բաց թողնելուց հետո Իտալիայի ընտրանին վերադարձավ մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլ։ Մանչինիի տղաները J խմբում 7 տուրում 7 հաղթանակ են տարել ու արդեն իսկ ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։
The post Երեք հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում appeared first on ԳԱԼԱ.