Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի …
The post Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է appeared first on ԳԱԼԱ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է: Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռ.Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է appeared first on ԳԱԼԱ.