Կոտայքի մարզում բախվել են Hyundai-ն և Mercedes-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Հոկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23։25-ի սահմաններում Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ՝ 22-ամյա Հ. Վ-ի վարած Hyundai մակնիշի 35 ZD 136 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ՝ 24-ամյա Հ. Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 GO 620 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ Mercedes-ի վարորդ Հ.Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։