Էկվադորի իշխանությունները համաձայնել են բավարարել ցուցարարների պահանջները
Էկվադորի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել վառելիքի սուբսիդավորման վերացման մասին հրամանագիրը երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի պատճառով:
Ինչպես հայտնում է El Comercio-ն, կառավարությունը նոր բանաձև է մշակում, որով անվավեր կճանաչվի 883 հրամանագիրը: Այս քայլին ի պատասխան՝ ցուցարարները համաձայնել են դադարեցնել անհնազանդության ակցիաները: Երկու կողմերը պայմանավորվել են նոր համաձայնագիր ստեղծելու մասին:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն Էկվադորում շարունակվում են հոկտեմբերի սկզբից: Բնակիչներն իրենց բողոքն էին հայտնում նախագահ Լենին Մորենոյի՝ վառելիքի սուբսիդավորման չեղարկման և տնտեսական բարեփոխումների մասին հրամանագրի դեմ: