Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածվում են պետությանը 1.7 մլրդ դրամի վնաս պատճառելու մեջ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործով որպես կասկածյալներ ներգրավված են ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։