Մեծ Բրիտանիայում կցուցադրվի Ռեմբրանդի՝ վերջերս հայտնաբերված աստվածաշնչյան կտավը
Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի՝ վերջերս հայտնաբերված կտավը, որը պատկերում է աստվածաշնչյան հայտնի տեսարան, առաջին անգամ կցուցադրվի Մեծ Բրիտանիայում:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, «Թույլ տվեք այդ մանուկներին մոտենալ ինձ» խորագրով կտավը 2014-ին Գերմանիայում կայացած աճուրդում ներկայացված է եղել «Հոլանդական դպրոց, 17-րդ դարի կեսեր» ցանկում, սակայն վերջերս պարզվել է, որ այն պատկանում է հանրահայտ գեղանկարչի վրձնին:
Տեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ կտավը զգալիորեն վերափոխվել է ավելի ուշ՝ 17-րդ դարում:
Կտավը հայտնաբերել է Ամստերդամում արվեստի գործերի վաճառքով զբաղվող Ջան Սիքսը: